Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսրայելական պաշտոնական աղբյուրին։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախքան Թրամփի սոցիալական ցանցերում արած այն հրապարակումը, թե Իսրայելն ու Իրանը ձգտում են հրադադարի, հավելել է պաշտոնյան։