Իրանը չեղարկել է երկրում իրականացվող բոլոր ավիաչվերթերը

Իրանն ամբողջությամբ փակել է օդային տարածքը և մինչև հատուկ կարգադրության ստացումը չեղարկել բոլոր չվերթները:

Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը պաշտոնական ծանուցում (NOTAM) է տարածել երկրի արևմտյան հատվածի օդային տարածքը փակելու մասին: Դրանից հետո ամբողջ երկրում բոլոր օդանավակայանների չվերթները չեղարկվել են և չեն իրականացվի մինչև հաջորդող հրահանգները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *