
Եվրահանձնաժողովը հորդորել է Գերմանիային եւ մի շարք այլ Միության անդամ երկրների փուլ առ փուլ չեղարկել ներքին սահմանային հսկողությունը։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները։ Funke-ի հետ զրույցում Բրուները ասել է, որ ըստ Բրյուսելի գնահատման, ներքին սահմանային հսկողության աստիճանական չեղարկումը ԵՄ անդամ ինը երկրներում, որտեղ այն գործում է, հնարավոր եւ հիմնավոր է համարվում։ Նա հիշեցրել է, որ բավականին նվազել է այն անձանց քանակը, ովքեր ապաստանի հայցով դիմում են ԵՄ-ին, եւ բացի այդ, բավական լավ է գործում համաեվրոպական ելումուտի վերահսկման ծառայությունը։