Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են քննչական կոմիտեից։
     Ավելի վաղ նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Էրեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։ Նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, իսկ տղամարդը ձերբակալվել էր հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձում էր ՌԴ վերադառնալ։ Ըստ ՔԿ–ի` Հ.Ս-ն, տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *