Իրանի ԱԱԳԽ քարտուղարը սպառնացել է տարածաշրջանը վերածել «դժոխքի»՝ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարվածների դեպքում

Իրանի զինված ուժերը հակառակորդի համար տարածաշրջանը «դժոխքի» կվերածեն, եթե վերջինս կրկնի իր սխալը։ Դրա մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլկադրը՝ ցավակցություն հայտնելով Լիբանանում մարտիկների զոհվելու կապակցությամբ, հաղորդում է Mehr գործակալությունը։

Համապատասխան գրառումը պաշտոնյան կատարել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Իրանը կասեցրել է իր հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ։

«Եթե չարագուշակ սիոնիստա-ամերիկյան կոալիցիան ևս մեկ սխալ թույլ տա, տարածաշրջանը նրա համար դժոխքի կվերածվի»,- ընդգծել է ԱԱԳԽ քարտուղարը։

Զոլկադրը հատուկ նշել է ընթացիկ դիմակայության պատմական նշանակությունը։

«Քառասունյոթ տարին [1979 թվականի իսլամական հեղափոխության պահից ի վեր] և դիմադրության հարյուր օրը [փետրվարի 28-ին ագրեսիայի սկսվելուց ի վեր]՝ մարտի դաշտերից մինչև քաղաքային հրապարակներ, քաղաքային հրապարակներից մինչև քաղաքականության ու դիվանագիտության դաշտեր, ամբողջությամբ փոխակերպել են համաշխարհային կարգն անվտանգության ոլորտում»։

«Եթե չարագուշակ սիոնիստա-ամերիկյան կոալիցիան ևս մեկ սխալ թույլ տա, տարածաշրջանը նրա համար դժոխք կդառնա։ Խաղաղություն Դահիայի [Բեյրութի հարավային արվարձան] նահատակներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *