ԱՄՆ դաշնային դատավորը երկուշաբթի անօրինական և չեղարկման ենթակա է ճանաչել 100 հազար դոլարի չափով տուրքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել էր բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար նախատեսված H-1B տեսակի նոր աշխատանքային վիզաների ստացման համար, հայտնում է Reuters-ը։
Բոստոնի ԱՄՆ օկրուգային դատարանի դատավոր Լեո Սորոկինն այդ որոշումն ընդունել է Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 20 նահանգների գլխավոր դատախազների ներկայացրած հայցի հիման վրա։ Իրենց դատական հայցում նրանք վիճարկել էին անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփի հայտարարած հավելյալ տուրքը, որը հանգեցրել էր H-1B կարգի վիզաների ձևակերպման գործընթացի աննախադեպ և կտրուկ թանկացմանը։
Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, որն առաջ էր քաշվել 2025 թվականի սեպտեմբերին, փաստացիորեն արգելափակել էր ամերիկյան միջին և փոքր բիզնեսի կողմից օտարերկրյա ՏՏ մասնագետների, գիտնականների և ինժեներների դասական հավաքագրումը։ Մինչ այդ հրամանագիրը, գործատուի համար H-1B վիզայի ձևակերպման ընդհանուր արժեքը կազմում էր 2000-ից մինչև 5000 դոլար։ 100 հազար դոլարի տուրքի ներդրումը Սպիտակ տան կողմից ներկայացվում էր որպես ամերիկացիների աշխատատեղերը «էժան օտարերկրյա աշխուժից» պաշտպանելու միջոցառում, սակայն դատարանները դրանում տեսել են գործադիր իշխանության լիազորությունների չարաշահում։