Կրեմլում արձանագրում են Հայաստանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին լուրերը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին լուրերը ստացվում էին հենց քվեարկության ընթացքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այնտեղ շատ էին նման անհասկանալի պահերը։ Մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել կատարված խախտումների մասին»,- նշել է նա՝ պարզաբանելով, թե ինչու Կրեմլը չի շտապի շնորհավորել իր հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *