Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
     «Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հավելել են դատախազությունից:
     Ավելի վաղ լուրերն էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել ՀՀ-ն, սակայն իրավապահները թույլ չեն տվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *