Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, թե ում է համարում լավագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ բախտ է ունեցել խաղալ նույն թիմի կազմում։

Գերմանացի ֆուտբոլիստը հերթական անգամ ընդգծել է, որ իր լավագույն թիմակիցն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է եղել։ «Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ. իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Կրոսի խոսքն է մեջբերում The Touchline-ը։

Տոնի Կրոսն իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտել է 34 տարեկանում՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ելույթներից անմիջապես հետո։


41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից։ Նա շարունակում է իր ելույթները սաուդյան «Ալ-Նասր» ակումբում։ Ներկայումս պորտուգալացի աստղային հարձակվողը նախապատրաստվում է աշխարհի 2026 թվականի առաջնությանը: Մունդիալի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին՝ ուժերը չափելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային ընտրանու հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *