Հացադուլի 22-րդ օրն Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. «Հետք»

Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից․ գրում է «Հետքը»։

«Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *