«2026թ․ ընտրություններն անցել են «ջհանգիրյանական» սցենարով»․ Կարեն Հեքիմյան

«2026թ․ ընտրություններն անցել են «ջհանգիրյանական» սցենարով»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ գործուն կերպով մասնակցել եմ նորանկախ Հայաստանի, առանց բացառության, բոլոր համապետական ընտրություններին, ապա վստահաբար պնդում եմ` 2026 թվականի ՀՀ ԱԺ-ի ընտրությունները 1995 թվականի ՀՀ ԱԺ-ի ընտրությունների կրկնապատկերն են: Եվ պետք չէ այս ընտրությունները «վրացական», «մոլդովական» կամ չգիտեմինչական անունով կոչել:

1995 թվականի ընտրությունների «սցենարիստն» աներկբա Ջհանգիրյան Գագիկն էր, հետևաբար` 2026 թվականի ընտրություններն անցել են «ջհանգիրյանական» սցենարով:
     Այդ իմաստով, Վրաստանը, Մոլդովան, ԵՄ-ը, ԵԱՏՄ-ն, Մակրոնը, Պուտինը, նույնիսկ` Չգիտեմինչը, կապ չունեն:
     Բազմատաղանդ և բազմավեկտոր մարդ է Ջհանգիրյան Գագիկը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *