
Երեկվանից տեղեկություններ ենք ստանում, որ Գորիսի ՔՊ-ական համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսի քաղաքապետարանում «վենդետա» է սկսել: Բանն այն է, որ նախկին ընդդիմադիր, այժմ իշխանական Առուշը Նիկոլ Փաշինյանին Գորիսում 60-70 տոկոս ձայն է խոստացել, սակայն «Ուժեղ Հայաստանն» է Գորիսում եղել է հաղթողը, ինչը երբեմնի «ընդդիմադիրին» խիստ բարկացրել է, այն աստիճան, որ ազատել է իր առաջին տեղակալին, և երկու օգնականներին, ինչպես նաև Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավարին:
Ուսումնասիրելով Գորիսի քաղաքապետարանի կայքէջը պարզեցինք, որ Առուշ Առուշանյանն ունի երեք խորհրդական, երկու օգնական, և երկու տեղակալ:
Առաջին տեղակալին ու իր երկու օգնականներին նա հրահանգել է ազատման դիմումներ գրել և հեռանալ, սակայն հարց է առաջանում մի փոքր Գորիս ղեկավարող համայնքապետի ինչի՞ն են պետք այդքան խորհրդականները, օգնականները և տեղակալները, այդ ի՞նչ ծավալի աշխատանք է տարվում, որ այդքան հաստիքներ է պահում և համայնքային բյուջեից գումարներ մսխում:
Մենք ուսումնասիրեցինք Երևանի քաղաքապետարանի կայքէջը, անգամ Տիգրան Ավինյանն այդքան խորհրդական ու օգնական չունի, որքան՝ Առուշը: