ՔՊ-ական ժուլիկություն՝ թվիթները շնորհավորանքի տեղ անցկացնելով

Հուլիսի 8-ի ամենից վաղ տպավորությունը բոլոր այն անձանց համար, ովքեր կեսգիշերից հետո քնած չեն եղել, գիշերվա 2-ին, թե 3-ին սեւացած ու կիսամեռ դեմքով Նիկոլ Փաշինյանի հայտնվելն էր հեռուսատէկրաններին, երբ նա ուղիղ հրահանգավորեց պետական մեքենային եւ ընտրական մարմիններին, թե ՔՊ-ին պետք է հաղթող հռչակել։ Հրահանգը որքանով է կատարվել, դժվար է ասել, քանի որ հանրապետությունում բացված 2005 ընտրատեղամասերից 555-ի, այսինքն, ավելի քան մեկ քառորդի պարագայում քվեարկության արդյունքների վերահաշվարկներ են նախաձեռնվել։ Եզրակացություններ հնարավոր կլինի անել վերահաշվարկներից հետո։

Սակայն Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին իր կիսամեռ դեմքով մարդկանց վախեցնելուց հետո, հունիսի 8-ի առավոտից հանրության նկատմամբ հոգեբանական գրոհի էր անցել՝ արտերկրից ստացվող մի քանի բառանոց թեթեւսոլիկ թվիթներն իշխանական քարոզչամեքենայով տիրարժավորելով, որպեսզի շարքային մարդկանց թվա, թե հենց այդ է՝ ողջ աշխարհը Փաշինյան է շնորհավորում։ Ապուշությունը հասել էր այնտեղ, որ մի քանի բառանոց թվիթները՝ սոցիալական ցանցերում գրառված, տեղադրում էին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում որպես պաշտոնական շնորհավորական ուղեձներ։ Իսկը ՔՊ-ական ժուլիկություն, որով ոչ պաշտոնական թվիթը նենգափոխում, որպես պաշտոնական ուղերձ է մատուցվում։

Ընդսմին, Փաշինյանին շնորհավորող թեթեւսոլիկ թվիթներն էլ գրվել էին նախկին խորհրդային երկրներից՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, եւ այլն, նաեւ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի կողմից, սակայն օրվա ընթացքում պարբերաբար լրատվադաշտ նետվող մի քանի բառանոց թվիթներից հետո, որ Փաշինյան էին շնորհավորում կամ հաղթանակ էին հիշատակում, օրվա վերջում՝ ուշ երեկոյան եկավ լրջության պահը։

Հունիսի 8-ի երեկոյան, Բրյուսելի ժամանակով 20:08-ին, Երեւանի ժամանակով երկոյան 10-ին Բրյուսելից տարածվեց “Armenia: Statement by the High Representative on behalf of the EU on the outcome of parliamentary elections», այն է՝ , որը կմեջբերենք։

Խիստ ուշագրավ էր, որ ԵՄ պաշտոնական հայտարարությունում չկար ոչ մի շնորհավորանք ՀՀ իշխանությանը, ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, եւ չկար «հաղթանակ» բառ կամ ՔՊ-ի տարած հաղթանակի հիշատակում։ ԵՄ-ն շնորհավորել էր ՀՀ քաղաքացիներին՝ իրենց ընտրական իրավունքը հաջողությամբ իրացնելու եւ ընտրություններում արձանագրված բարձր մասնակցության համար։ ՔՊ-ի առնչությամբ էլ արձանագրված էր ընտրությունների արդյունքներով նրանց առաջատարությունը։ ԿԸՀ հայտնած նախնական արդյունքները ԵՄ-ում ընդունվել են ի գիտություն։ Ստորեւ ԵՄ պաշտոնական հայտարարությունը հունիսի 7-ի ընտրությունների մասին ամբողջությամբ․
«Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին:

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական զեկույցների և եզրակացությունների՝ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկել են հստակ քաղաքական այլընտրանքներ և եղել են լավ կազմակերպված ՝ ամուր իրավական կարգավորումներով:

Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և հետեւողական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այդուհանդերձ, ընտրություններն արտացոլեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը բարեփոխումների իր ճանապարհին: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը:

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Հայաստանի ընտրական իշխանությունների կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար:

ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է Հայաստանի ժողովրդավարական ուղուն աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու հանձնառությանը: Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց բարեփոխումների համապարփակ օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և փոխկապակցվածությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»: (ԵՄ պաշտոնական hայտարարության անգլերեն բնագիրը հասանելի է https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2026/06/08/armenia-statement-by-the-high-representative-on-behalf-of-the-eu-on-the-outcome-of-parliamentary-elections/ հղումով)>։

Եթե իշխանական քարոզչամեքենան ողջ օրվա ընթացքում ամեն երկտողանոց թվիթ չնենգափոխեր ու որպես պաշտոնական շնորհավորական ուղերձ վարչապետի կայքում տեղադրեր, լրատվամիջոցներով էլ տիրաժավորեր, օրվա վերջում այսպիսի սառը, չասելու համար՝ սառցե ցնցուղ չէին ստանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *