ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»

ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։
     ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին և քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի և չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *