
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին ի պատասխան՝ իրանական բանակը հարձակվել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի քանի բազաների և ամերիկյան շահերին առնչվող 21 օբյեկտի վրա, հաղորդում է Press TV-ն։ «ԱՄՆ բանակը պետք է իմանա, որ եթե կրկնի ցանկացած ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանում ընտրված թիրախների ուղղությամբ կհասցվեն ավելի լուրջ և լայնածավալ հարվածներ»,- ասվում է հայտարարության մեջ։