«ՀՀ-ում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների ներքո»․ Զախարովա

«ՀՀ-ում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների ներքո»․ Զախարովա

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման ներքո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է РИА Новости-ն։ «Ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշում։ Մի կողմից՝ դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացվում էր Հայաստանի իշխանությունների կողմից որպես քաղաքական հայեցակարգ։ Եվ Արևմուտքի միջամտությունը նույնպես, իմ կարծիքով, աննախադեպ էր այս տարածաշրջանի համար՝ ընտրական գործընթացների համատեքստում»,- ասել է նա ռադիո Sputnik-ի եթերում՝ մեկնաբանելով Հայաստանում անցկացված ընտրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *