«Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը». Ռուբեն Հակոբյան

«Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը.
     Պարզվում է, որ ԿԸՀ-ում ձայներ են գողացել ոչ միայն Բարգավաճ Հայաստանից, նաև հարյուրավոր քվեներ են գողացել ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերից։ Այդ մասին, փաստերի հստակ արձանագրումով, նույնիսկ հայտարարեց ՔՊ-ի ղեկավար մարմնի ներկայացուցիչը։ Նաև՝ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են անդրադարձել ընտրաարդյունքների բազմաթիվ կեղծումներին։ Ակնհայտ է, որ ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների հաշվարկը տեղի է ունեցել քվեների համատարած կեղծումներով, ինչն ապալիգիտիմացնում է այս ընտրությունների արդյունքները։
     Կարծում եմ ճիշտ կլինի (չնայած այդքան միամիտ չեմ), որ իշխանությունն էլ, հավաքական ընդդիմության հետ միասին, չեղյալ հայտարարեն ընտրությունների արդյունքները… Այլապես, փողոցը վաղը կարող է պարտադրել իր որոշումն՝ անկանխատեսելի հետևանքներով։
     Եվ չպետք է ձգձգել ընտրությունների լիգիտիմությունը չճանաչելու մասին առնվազն հավաքական ընդդիմության որոշում-հայտարարությունը։
     Չեմ կասկածում, որ իշխանատենչը հակաօրինական ցանկացած քայլի դիմելու է՝ իր աթոռը մնալու համար… Ընդդիմությունն էլ (մենք) պետք է պատրաստ լինենք՝ ցանկացած հակաօրինական գործողությանը համարժեք պատասխան տալուն։
     Առայժմ այսքանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *