Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Իրանի տարածքի դեմ ամերիկյան ագրեսիայից հետո արագ զարգացող անվտանգության իրավիճակը։
Զրույցների ընթացքում Արաղչին դատապարտել է ԱՄՆ ռազմական հարվածները՝ որպես Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Նա ընդգծել է Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը և հաստատել Իրանի զինված ուժերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների օրինականությունը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան Apache ուղղաթիռի կործանման, որի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Իրանն էլ պատասխանել է ամերիկյան հարձակմանը՝ հարվածելով Հորդանանին, Բահրեյնին և Քուվեյթին։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1252599