Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ առայժմ չկան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն առայժմ չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Դուք գիտեք, որ ամսի 14–ին սպասվում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն։ Դուք գիտեք, որ ընտրությունների բազմաթիվ մասնակիցներ մտադիր են բողոքարկել, կլինի վերահաշվարկ և այլն, այսինքն՝ իրավիճակը բավականին բարդ է և երկարատև», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպման ծրագրերի վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, որը հանդես է գալիս Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օգտին, չի կարողացել հավաքել կառավարության ձևավորման համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսը։ Սակայն այն դրա համար անհրաժեշտ թվով մանդատներ կստանա ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների և խորհրդարան չանցած ուժերի ձայների վերաբաշխման հաշվին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *