Եղել են դեպքեր, երբ մարդիկ արդեն նախապես 16 համարի քվեաթերթիկը ծոցագրպանում մտել են տեղամաս․ Գոհար Մելոյանի ասուլիսը՝ կետերով

Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները չեն արտահայտում ընտրության իրական պատկերըայսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։

Նրա ասուլիսում հնչած կարևոր մտքերը՝ կետերով

  • Նախընտրական փուլում 700 հոգու ձերբակալել են։
  • Ընտրողների ցուցակն ընտրության նախորդ օրը փոխել են։ Քաղաքացիները եկել են, չեն գտել իրենց ցուցակներում։
  • Պետության միտումնավոր քայլերից էր գինու փառատոնը։ Նրանք կենտրոնը պարալիզացրել էին, հենց այն հատվածը, որտեղ միշտ ՔՊ-ն պարտվել է։
  • Շատերը խնդիրներից խուսանավելու պատճառով չեն գնացել ընտրության։
  • Տեղամասեր կային, որտեղ 3-րդ համարի քվեաթերթիկը չեն դրել, պատռած են դրել, խոչընդոտել են քաղաքացիների ընտրությանը։
  • Եղել են դեպքեր, երբ մարդիկ արդեն նախապես 16 համարի քվեաթերթիկը ծոցագրպանում մտել են տեղամաս։
  • ՔՊ-ի կողմից ուղղորդումներն անսահմանափակ էին։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *