Լիբանանի նախագահն անընդունելի է համարել երկրի ներքին գործերին Իրանի միջամտությունը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, մեկնաբանելով Թեհրանի և Իսրայելի միջև վերջին էսկալացիան, հայտարարել է, որ հանրապետությունն ինքնիշխան պետություն է և Իրանի կողմից խնամակալության կարիքը չունի։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Լիբանանը ողջունում է տարածաշրջանի բարեկամ երկրների աջակցությունը, սակայն անընդունելի է համարում այնպիսի գործողությունները, որոնք թելադրված են այլ պետությունների շահերով և չեն համապատասխանում լիբանանցի ժողովրդի շահերին։ Աունն ընդգծել է, որ երկիրն ընտրություն է կատարել հօգուտ բանակցությունների և շահագրգռված չէ հակամարտության շարունակմամբ։

Նախագահը նաև նշել է, որ լիբանանցիներն ի վիճակի են ինքնուրույն վերականգնել ու ամրապնդել իրենց պետությունը՝ առանց արտաքին հովանավորչության։

Ավելի վաղ Աունն արդեն իսկ կոչ էր արել Թեհրանին չմիջամտել Լիբանանի ներքին գործերին՝ հայտարարելով, որ երկիրը չպետք է գործիք դառնա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հերքել էր նման մեղադրանքները՝ պնդելով, որ Լիբանանի համար գլխավոր սպառնալիքը շարունակում է մնալ Իսրայելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *