
Ղրղզստանի նախկին արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն։
«Հետաքննությունը պարզել է, որ Ղրղզստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Ա. Չ. Ա-ն պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնք կապված են բյուջետային միջոցների չարաշահման հետ՝ նախարարության որոշ պաշտոնյաների հետ համաձայնության գալով»,- ասվում է ՆԳՆ Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։
Նշվում է, որ «եղել են անօրինական ծախսերի, որոշակի կետերի համար ծախսերի ուռճացման, նյութական ակտիվների և միջոցների դուրսգրման դեպքեր՝ առանց պատշաճ փաստաթղթավորման կամ կեղծ փաստաթղթերի օգտագործման, ինչպես նաև յուրացման դեպքեր, այդ թվում՝ կից կազմակերպությունների միջոցով»։ Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։