Այդ ուժերը դառնալու են «բեզաչոտնիկ»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ զրուցել ենք հետընտրական իրավիճակի
և ընդդիմադիրների գործողությունների մասին։

Նա նշեց, որ վերահաշվարկ են արել
որոշ տեղերում, որի արդյունքում ՔՊ-ի քվեներն ավելանում են ավելի շատ, քան որևիցե մեկինը,
իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ երևի հրահանգ է ստացել՝ «գալոչկայի» համար պետք է արվի, որ
հետո ասվի՝ այդ ընտրությունները վիճարկեցին ՍԴ-ում։

Խոսելով Նարեկ Կարապետյանի այն
հայտարարության մասին, որ եթե ՔՊ-ից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, ապա Նիկոլ
Փաշինյանը կկորցնի աթոռը, պատգամավորն ասաց, որ հինգ տարի նույնն բանն էին խոսում,
դեռ հինգ տարի էլ կխոսեն։

 «Պատկերացնո՞ւմ եք մարդկանց քաղաքական թերհասությունը կամ  քաղաքականապես ողորմելի լինելը, որ հույսը դնում
են ուրիշի մանդատները գողանալու վրա։ Եվ դա հրապարակային ասում են։ Նրանք էնքան հասուն
չեն քաղաքականապես, որ ժողովրդին ակնհայտ ասում են, որ մեր հույսը ձեր ընտրությունը
գողանալն է։ Էդ ութ մանդատը ժողովրդի ընտրությամբ է եղել։ Էդ ութ մանդատը հո օդից չի։
Այսինքն՝ իրենք ո՞նց են ուզում ժողովրդի մանդատը գողանալ։ Ես դա չեմ հասկանում»,- ասաց
պատգամավորը։    

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *