ԱՄՆ-ի ավելի քան 10 հազար զինծառայողներ, ինչպես նաև տասնյակ ինքնաթիռներ և նավեր մասնակցում են Իրանի նավահանգիստների շրջափակմանը։
Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Ավելի քան 10 հազար ամերիկացի նավաստիներ, ծովային հետևակայիններ ուօդաչուներ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ռազմանավեր ուտասնյակ ինքնաթիռներ կատարում են իրանական նավահանգիստներ մտնող ուդրանք լքող նավերի շրջափակման առաքելությունը»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Х սոցցանցում:
Նաև նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ շրջափակումը չի ճեղքել։
«Շրջափակումը անխտիր կիրառվում էբոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ լքում են իրանական նավահանգիստները ևափամերձ շրջանները, ներառյալ Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստները»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելին, ամերիկացի զինվորականներըհավելել են, որ շրջափակումը չի կիրառվումայն նավերի նկատմամբ, որոնք հատում են Հորմուզի նեղուցը՝ առանց Իրանի նավահանգիստներ մտնելու: