Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն. Տոնոյան

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։

ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *