Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման, ինչպես նաև ընտրողների քաղաքացիական բարձր ակտիվության կապակցությամբ։

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում Լյուքսեմբուրգի ԱԳՆ պաշտոնական էջում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անցկացված քվեարկությունը հաստատում է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, կայունությանը և Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցությանը։

«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին հաջող ընտրությունների և ակտիվ ժողովրդավարական մասնակցության կապակցությամբ։ Քվեարկությունը հստակորեն հաստատում է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, կայունությանը և Եվրոպայի հետ առավել սերտ կապերին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր գործընկերության խորացմանը»,- ասված է հրապարակման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *