Գյումրիում կոտրել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները

ԱԺ ընտրությունների օրը հավատացյալները նկատել են, որ կոտրված են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կամ, ինչպես հայտնի է՝ «Գեղցոնց ժամի», պատուհանների ապակիները։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Աբրասիմ Աթոյանը:

Դեպքը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել ԱԺ ընտրություններին նախորդող օրը՝ շաբաթ օրը, բայց հավատացյալները այն նկատել են հունիսի 7-ին՝ ԱԺ ընտրությունների օրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *