
Նուբարաշենի ՔԿՀ-ից դուրս գալուց հետո Արթուր Օրիպյանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկի պայմանները` շեշտելով` իր մտահոգություն այնտեղ մնացած մարդկանց է վերաբերում, ոչ թե իրեն: «Անմարդկային պայմաններ են, ահավոր ցուրտ ու խոնավ, անգամ` այս եղանակին: Այսօր նոր միայն տաքացուցիչ են բերել այդքան ասելուց հետո: Իսկ ամենաահասարսուռը հոտն է` կոյուղու անտանելի հոտը: Իսկ երբ պատուհան ենք բացում` աղբի հոտն է սպանում: Միայն մի ելք կար` այնքան ծխենք, որ խլացնենք այդ հոտը»,- պատմեց նա: