Roblox հարթակը կատարել է ռուսական օրենսդրության պահանջները՝ օգտատերերի անվտանգության ապահովման մասով, և կրկին հասանելի է դարձել Ռուսաստանի տարածքում։ Դրա մասին հայտնել են Թվային զարգացման նախարարությունից։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ ավելի վաղ ընկերությունից ստացել են նորմերի պահպանման երաշխիքներ և Ռոսկոմնադզորի հետ համատեղ դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով աջակցել ծառայության հասանելիության սահմանափակումների վերացմանը։
Ռոսկոմնադզորը հարթակը արգելափակել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ դա բացատրելով դրանում այնպիսի բովանդակության տարածմամբ, որը կապված է «ծայրահեղական և ահաբեկչական գործունեության արդարացման, ինչպես նաև բռնության կոչեր ու ԼԳԲՏ քարոզչություն պարունակող նյութերի հետ»։
Թվային զարգացման նախարարությունից հայտարարել են, որ Roblox-ը պարտավորվել է ուժեղացնել բովանդակության մոդերացիան (զսպումն ու ստուգումը) և ներդնել օգտատերերի պաշտպանության լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ խաղերի հասանելիության համար տարիքային սահմանափակումների համակարգը։