«Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը զսպումների ու հակակշիռների բացակայությունն է»․ Հայկ Խանումյան

«Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը զսպումների ու հակակշիռների բացակայությունն է»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ զսպումների ու հակակշիռների բացակայությունն է։ Դա պայմանավորված է ոչ միայն դատական իշխանությունների կախվածությամբ, ընդդիմության թուլությամբ և քաղաքացիական հասարակության իրական հատվածի ոչ ազդեցիկ լինելով, այլ նաև նրանով, որ կառավարող կուսակցության մեջ չկա մեկը, որ կարողանա հակաճառել Նիկոլ Փաշինյանի հետ։
     «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ չկա որևէ գործիչ, որ կուսակցական ներքին փակ քննարկումներում վարչապետին մեղադրի իրավապահ մարմինները սեփական քմահաճույքի համար օգտագործելու մեջ ու պահանջի հանգուցալուծում տալ Արթուր Օսիպյանի գործին։ Հանգուցալուծումն ապօրինի, շինծու քրեական հետապնդումը դադարեցնելն է և ատելության խոսքի համար ներողություն խնդրելը։
     Եթե ՔՊ-ում չկան նման գործիչներ, որոնք կարող են այս հարցով կոշտ խոսել իրենց կուսակցական ղեկավարի հետ, նշանակում է այնտեղ չկան ազատ խոսքը, ժողովրդավարական այլ արժեքները կարևորող մարդիկ։ Նշանակում է, մենք գործ ունենք ոչ թե գաղափարի շուրջ հավաքված մարդկանց, այլ ուղղակի իշխանություն ունեցող պաշտոնյաների արհմիության հետ, որոնք ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց անդամներին։
     Ես վստահ եմ, որ Արթուր Օսիպյանը գնալու է մինչև վերջ։ Ինչքան էլ մեր օրերում նման բան դժվար է պատկերացնել, բայց դա այդպես էլ լինելու է։
     Եվ եթե այս ամենը հանգուցալուծվի ողբերգական սցենարով, ապա ՔՊ տարբեր գործիչներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ պետք է պատրաստ լինեն հայտնվելու «Օսիպյանի» ցուցակում։
     Եթե Արևմուտքը աշխարհաքաղաքականացված ու բևեռացված ընտրությունների պարագայում շատ բաների վրա աչք է փակում, ապա ընտրություններից հետո կսկսի պնդել ժողովրդավարության նահանջի անթույլատրելիության և կամայականությունների բացառման վրա։ Օսիպյանի գործը արժեքային լակմուս է թե՛ նույն արևմուտքի, թե՛ որոշակի արժեքներ դավանող գործիչների համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *