«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում

Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին: Ընդ որում՝ զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչեւ վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են` ներկա-բացակա են անելու։

Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել: Ասում են՝ յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն: Որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել գնալ, այլ տեղերում պարգեւավճարներ չտալով պատժել եւ այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսեւորեն, ոչ մի բան չի հաջողվի անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *