Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատամ հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։