Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը

Հունիսի 10-ին՝ ժամը 23։31-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր բնակավայրի 11-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 11-ին՝ ժամը 00:00-ին, մարվել՝ 02:55-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *