Ստավրոպոլի երկրամասում հրդեհ է բռնկվել 200-ամյա պատմություն ունեցող եկեղեցում (տեսանյութ)

Ստավրոպոլի երկրամասում հրդեհ է բռնկվել 200-ամյա պատմություն ունեցող եկեղեցում

Ստավրապոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Ստավրոպոլի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհը տարածվել է մոտ 300 քառակուսի մետր տարածքում, և այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջները։

Եսենտուկիի քաղաքապետ Վլադիմիր Կրուտնիկովի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *