Toyota-ն գլխավորել է 400 հազար կիլոմետր ռեսուրս ունեցող ամենահուսալի մեքենաների վարկանիշը

«iSeeCars» պորտալը կազմել է ամենահուսալի ավտոբրենդների վարկանիշային աղյուսակը։ Հետազոտողները գնահատել են այն հավանականությունը, թե տվյալ մակնիշի մեքենան որքանով կկարողանա առանց լուրջ խնդիրների անցնել ավելի քան 400 հազար կիլոմետրը։

Առաջին տեղը զբաղեցրել է Toyota-ն. այս բրենդի մեքենաների 17,8%-ը (այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը) հասնում է նիշին։ Երկրորդ տեղում 12,8% ցուցանիշով հաստատվել է Lexus-ը, իսկ առաջատարների եռյակը եզրափակել է Honda-ն (10,8%)։ Չորրորդ արդյունքը գրանցել է Acura-ն՝ 7,2%, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է շուկայի միջին ցուցանիշը (4,8%)։ Լավագույն հնգյակը եզրափակել է ամերիկյան GMC-ն (4,6% ցուցանիշով)։

Առաջին տասնյակի հաջորդ հորիզոնականներում են՝ Tesla (4,6%), Chevrolet (4,5%), Cadillac (4,5%), Mazda (3,6%) և Ram (3,5%) բրենդները։ Երկրորդ տասնյակում տեղ են գտել հետևյալ բրենդները՝ Lincoln (3,4%), Ford (3,1%), Dodge (2,5%), Nissan (2,4%), Subaru (2,3%), Volvo (2,2%), Infiniti (2,1%), Mercedes-Benz (1,7%), Jeep (1,3%) և Mitsubishi (1,1%)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *