«Ոչ ֆորմալ քննարկում կունենանք ապագա Կառավարության անդամների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ոչ ֆորմալ քննարկում կունենանք ապագա Կառավարության անդամների հետ»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքը»,- այս մասին Կառավարության նսիոտւմ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե մենք կսկսենք կառավարության ծրագրի մշակումները, որը կառավարության ձևավորումից հետո պետք է հաստատվի Ազգային ժողովում։ Այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ նաև ապագա Կառավարության անդամների լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները պլանավորենք և իրականացնենք․․․ Շատ կարևոր է, որ ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ․․․ Մենք էն գլխից պայմանավորվել ենք, որ ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ այն զարգանալու հնարավորություն ունենա»,- ընդգծեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *