
«Խոսքը վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերին է վերաբերում, որն, ըստ էության, նախկինում է բացահայտվել և այդ գործով վաղուց քրեական գործ կար հարուցված։ Այդ քրգերծի քննության արդյունքում մեր ՔԿ-ն եկել է մի կետի, որ հետապնդում հարուցելու գերծողության անհրաժեշտությունն է առաջացել»,- ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու փաստը՝ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Զուգադիպությո՞ւն էր, որ հենց ընտրություններից հետո եկաք այդ կետին»,- հետաքրքրվեց լրագորղը։ «Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա։ Ցանկացած քրեական գործի որոշակի հասունության ժամանակ լինում են այդպիսի գործողություններ»,- ի պատասխան՝ ասել է Հակոբյանը։