Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից․ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակի հանդեպ անարգանքի փորձի մասին է։
Տեսնում ենք կատարվածի կտրուկ մերժումը Գյումրիի քաղաքային իշխանությունների և հանրության կողմից։ Ակնկալում ենք կատարվածի հստակ գնահատականը Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից, ինչպես նաև սպառիչ միջոցների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում։