Գուտերիշը կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև կրակը և բացել Հորմուզի նեղուցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Միացյալ Նահանգների և Իրանի միջև լիակատար հրադադար հաստատել և վերականգնել Հորմուզի նեղուցի նավագնացությունը, քանի որ իրանական բանակը նախկինում արդեն հայտարարել էր Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին։

«Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում նավագնացության իրավունքների և ազատությունների սահմանափակումները դժվարություններ և անկայունություն են առաջացնում ամբողջ աշխարհում։ Աշխարհին անհրաժեշտ է լիակատար հրադադար և միջազգային իրավունքին համապատասխան նավագնացության իրավունքների ու ազատությունների վերականգնում», – գրել է նա X-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *