
«ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 30-35%-ն արտադրվում է ջերմային էլեկտրակայաններից, եթե Հայաստանում գազի գինը թանկանա իքս դրամով կամ անգամ՝ աշխարհացունց բան, այնուամենայնիվ, դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական զարգացել են առաջանցիկ տեմպերով և միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 92, 93, 94թթ․ ծանր էներգետիկական կրիզիսի պատկերն ունենալուց»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ խոսելով գազի գնի հնարավոր բարձրացումից։
«Այո՛, եթե լինի գազի թանկացում, անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն, անհետևանք չի լինի, բայց հովհարային անջատումների տարիների պատկերը չենք ունենա»,- շարունակել է Մեսրոպյանը՝ նշելով, որ պայմանագիրը և սակագները գործում են մինչև 2027թ․ սկիզբը։