
Ինչպե՞ս է վարչապետը հաղթանակ հայտարարել, երբ դեռ որոշ տեղամասերում ձայների հաշվարկն ավարտված չի եղել: Եթե ամեն ինչ դուք եք որոշում, ոչ թե ԿԸՀ-ն, ինչի՞ եք էդ կառույցը պահում. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում արձագանքելով լրագրողի այս հարցերին՝ նշել է․ «Դա ընդունված պրակտիկա է ժողովրդավարական երկրներում, որտեղ հիմնվում են հարցումների, ընթացիկ հաշվարկների և տեսակարար կշիռների վրա․․․ Կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոսը․․․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, իր արդյունքներով հաստատի կամ հերքի քաղաքական գործիչների արած հայտարարությունները»,- ասաց վարչապետը։