«Փորձում է նախապես վարկաբեկել ցանկացած դատավորի, որը կհամարձակվի կայացնել իրեն ոչ հաճո որոշում»․ Սոնա Աղեկյան

«Փորձում է նախապես վարկաբեկել ցանկացած դատավորի, որը կհամարձակվի կայացնել իրեն ոչ հաճո որոշում»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Կոռումպացվածները կարող են ցանկացած հարց այսօր լուծել դատական համակարգում։
     Եթե դատարանը պետք է որոշում կայացնի ոչ թե օրենքի, ապացույցների և դատավարության արդյունքների, այլ՝ Վարչապետի քաղաքական ցանկության հիման վրա, ապա գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ։
     Ի վերջո, եթե յուրաքանչյուր արդարացման վճիռ Փաշինյանի համար «կոռուպցիայի» արդյունք է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հենց իր իշխանության օրոք ձևավորված և արդեն ութ տարի գործող համակարգը շարունակում գործել այդպես։ Ստացվում է, որ նա կամ ընդունում է սեփական ձախողումը, կամ էլ փորձում է հասարակության աչքում նախապես վարկաբեկել ցանկացած դատավորի, որը կհամարձակվի կայացնել իրեն ոչ հաճո որոշում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *