Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով

Ամիսներ առաջ աշխատանքից ազատել են ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Բարսեղյանը ուսանողների շրջանում սիրված դեկան է եղել տարիներ շարունակ: Ուշագրավ է, որ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, սակայն ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ ռեկտորը պարզապես կատարող է դարձել` ինչ հրահանգում են, խելոք կատարում է, առանց ընդվզելու, և անգամ իր մտերիմներին չի կարողանում փրկել ՔՊ-ական հաշվեհարդարներից:

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ԺՊ է նշանակվել Մարինե Յաղուբյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման այս ութ տարիներին տարբեր բուհերից, այդ թվում ԵՊՀ-ից բազմաթիվ դեկաններ և դասախոսներ են հեռացվել` իշխանությանը քննադատելու կամ սեփական կարծիք ունենալու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *