
«Ես 8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա, եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա: Եվ կշարունակենք աշխատել»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինն իրեն չի շնորհավորել, և հարցին, թե ընտրությունների արդյունքները ՌԴ-ի կողմից հնարավո՞ր է չճանաչվեն:
«Ի՞նչ է նշանակում չճանաչել ընտրությունները․․․ Դիտորդական առաքելության կազմում ներառված են եղել նաև ՌԴ դիտորդներ, իսկ առաքելությունն արդեն իր եզրակացությունը տվել է։ Մնացածը հռետորիկայի հարց է, որը կքննարկենք»,- հավելել է Փաշինյանը։