«Թուրքիան Իրանին և ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»․ Ֆիդան

«Թուրքիան Իրանին և ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»․ Ֆիդան

Իրանն ու ԱՄՆ-ն պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք կողմերին խորհուրդ ենք տալիս դադարեցնել փոխադարձ հարձակումները, վերադառնալ բանակցությունների սեղանին և ավարտին հասցնել համաձայնագրի տեքստը, որին նրանք շատ մոտ են։ Մեր ջանքերն ուղղված են հենց այս ուղղությամբ։ Մենք բոլորս արդեն զգացել և տեսել ենք, որ պատերազմի սրացումը, լարվածության աճը և ընդհանուր ռազմական իրավիճակի վերադարձը ոչ մեկին օգուտ չեն բերում։ Որքան էլ դժվար լինի, բանակցությունները պետք է հասցվեն վերջնական արդյունքի»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *