
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նստեցրել է վարկային ասեղի վրա
Ներկայումս ՀՀ պետական պարտքը շուրջ 15,5 միլիարդ դրամ է։ 2026 թվականին Հայաստանի պետական պարտքը կավելանա 749 միլիարդ դրամով։ Նոր վարկեր, պարտքեր են վերցնում, որպեսզի ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պետբյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ տան։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ նոր վարկերի դեմ բոցաշունչ ելույթներ ունեցող Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նստեցրել է վարկային ասեղին։ Միլիարդավոր դոլարների պարտքերը, դրանց մեծ տոկոսները փակելու համար իշխանությունը բարձրացնում է հարկերն ու տուրքերը, սպունգի նման քամում ժողովուրդջանին։ ՔԽ-ական իշխանությունը Լյուդովիկոս թագավորի նման մտածում է՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»: