Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Բայազետ ՌՈՍ» ՍՊԸ–ին ազատեց ներմուծման մաքսատուրքից։
Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում հիմնել է ջերմատուն, որտեղ աճեցվելու են վարդեր։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 1․9 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) և 80 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2027 թ. ընկերությունը նախատեսվում է ստեղծել 18 նոր աշխատատեղ՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 469 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 37․4 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաև «ԱՆԻ» ԲԲԸ–ը, որը ներմուծվող սարքավորումով նախատեսվում է իրականացնել բետոնե սալիկների և պեմզաբլոկերի արտադրություն։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7․4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է այն հասցնել մինչև 5-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 326 հազար դրամ։