ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը մտադիր են փորձել վերահսկողություն սահմանել իրանական Խարգ կղզու և Իսլամական Հանրապետության նավթային օբյեկտների նկատմամբ։
«Ոչ հեռու ապագայում, ինչ-որ մի պահի, մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների մյուս օբյեկտները ու լիակատար վերահսկողություն կսահմանենք նրանց նավթի ու գազի շուկաների նկատմամբ։ Դա կանենք գրեթե նույն եղանակով, ինչպես արեցինք Վենեսուելայում, ինչը փայլուն արդյունքներ տվեց թե՛ իր, թե՛ ԱՄՆ-ի համար», — գրել է նա «Truth Social» սոցիալական ցանցում։