Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը մտադիր է շարունակել Գերմանիայի իր ձեռնարկություններում աշխատատեղերի լայնածավալ կրճատման և ծախսերի նվազեցման ծրագրի իրականացումը, հայտնում է Reuters-ը։
Ինչպես սպասվում է, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլումեն բաժնետերերի առաջիկա տարեկան ժողովում ներդրողներին կհայտնի, որ ընթացիկ տարվա վերջին Գերմանիայում կոնցեռնի անձնակազմի թվաքանակը կկրճատվի 19 հազար մարդով։
Ըստ հունիսի 18-ին անցկացվելիք բաժնետերերի ժողովի համար պատրաստված Բլումեի ելույթի տեքստի՝ ընկերությունն արդեն հաստատել է մինչև 2030 թվականը ավելի քան 28 հազար աշխատատեղ կրճատելու պարտադիր նպատակը։
Volkswagen-ի ղեկավարությունը այս միջոցառումները դիտարկում է արդյունավետության և մրցունակության բարձրացման ծրագրի շրջանակում՝ համաշխարհային ավտոմոբիլային ոլորտում տիրող բարդ իրավիճակի և էլեկտրամոբիլներ արտադրողների կողմից աճող ճնշման ֆոնին։
Բլումեի խոսքով՝ մինչև 2025 թվականը ընկերությանը հաջողվել է Volkswagen-ի գերմանական գործարաններում արտադրական ծախսերը նվազեցնել ավելի քան 20%-ով։