Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի հիվանդանոցի մոտակայքին իսրայելական ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 17 մարդ էլ ստացել է վնասվածքներ, հայտնում է Լիբանանի պետական NNA լրատվական գործակալությունը։
Տուժածների թվում են բժշկական հաստատության 10 աշխատակիցներ, նրանբց թվում՝ բուժքույրեր, որոնք վնասվածքներ են ստացել ապակիների բեկորներից և փլատակներից։
Հաղորդվում է նաև մոտակայքում գտնվող բժշկական օբյեկտի ներսում տեղի ունեցած վնասների մասին. տուժել են անհետաձգելի օգնության բաժանմունքներն ու բուժառուների հիվանդասենյակները։
NNA-ի տվյալներով՝ հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների հիվանդանոցին հարող տարածքում։